Ռուս խաղաղապահները 2020-ի նոյեմբերից ի վեր Արցախում մաքրել են 2329 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, վնասազերծել 26 092 պայթուցիկ առարկա. ՌԴ ՊՆ

Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը ժամանակակից տեխնիկայի և ական հայտնաբերող շների միջոցով չպայթած ականներից և արկերից մաքրել են Լեռնային Ղարաբաղի տարածքից 1 հեկտար, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

Ամեն օր Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների սահմանազատման գծի մոտ ռուս խաղաղապահները աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման ուղղությամբ։

Զինծառայողներն իրականացնում են գյուղատնտեսական նշանակության հողերի և անասունների արածեցման համար նախատեսված տարածքների մաքրման առաջադրանքները։

Տեղի բնակիչները դիմում են ռուս զինվորականների օգնությանը՝ իրենց պաշտպանելու և Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված աշխատանքները չխաթարելու համար։

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի ռուսական ինժեներական և սակրավորական խմբերի հիմնական խնդիրը տարածքի, ճանապարհների և ենթակառուցվածքների մաքրումն է, ինչպես նաև ինժեներական հետախուզություն իրականացնելը։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2329 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, ստուգել 1937 շենք, այդ թվում՝ 34 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերել և վնասազերծել է 26 092 պայթուցիկ առարկա: