Սուրեն Պապիկյանը արձակուրդ մեկնեց

Հարսանիքին ընդառաջ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արձակուրդ է վերցրել։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սուրեն Պապիկյանին տրամադրվել է  2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ:

Նրա արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Հիեցնենք, որ մամուլը գրել էր՝ հունվարի 22-ին Պապիկյանի հարսանիքն է։ Այն տեղի կունենա «Փարավոն» ռեստորանային համալիրում։