Բայդենը բացատրել է, թե ինչ են հասկանում ԱՄՆ-ում «Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա» ասելով

Վաշինգտոնը ռուս զինվորականների կողմից Ուկրաինայի սահմանների ցանկացած հատում կընկալի որպես «ներխուժում»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Գրում է tvzvezda.ru-ն:

«Եթե զինվորականները հատեն Ուկրաինայի սահմանը, սա ներխուժում է, դա կհանդիպի լուրջ տնտեսական պատասխանի, ես դա հստակ հասկացրել եմ նախագահ Պուտինին»,- նշել է Բայդենը։

ԱՄՆ ղեկավարը նաև հավելել է, որ ամերիկյան կողմը պետք է պատրաստ լինի արձագանքելու այն մարտահրավերներին, որոնք իբր կարող է նետել Ռուսաստանը։ Նրա խոսքով՝ «դրանք ներառում են կանաչ համազգեստով փոքրիկ տղամարդկանց, ինչպես նաև կիբերհարձակումները»։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր բացառել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի միջև նոր բանակցությունների հնարավորությունը։ Պեսկովի խոսքով՝ երկու առաջնորդների զրույցը պետք է ողջունել, քանի որ այն օգտակար կլինի երկու պետությունների համար։