Ալիևին և Էրդողանին ուղղված «տհաճ հարցերի» ժամանակը

Սկսվել է տարօրինակ շրջափուլ Ի. Ալիևի ֆաշիստական ​​ռեժիմի և Թուրքիայի համար։ Ընդ որում հենց Անդրկովկասում տիրող իրավիճակի հետ կապված։ Ինչպես հայտնի է, վերջերս ապշերոնյան «խան» Ի. Ալիևը Բաքվի հեռուստաալիքներին տված հարցազրույցում կասկածի տակ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) հետագա գործունեության նպատակահարմարությունը՝ այդ թվում՝ նաև նրա համանախագահների՝ ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, ղարաբաղյան կարգավորմանն ուղղված միջազգային միջնորդների նախկին ջանքերի շրջանակներում։ Ավելին, կովկասյան թաթարները սկսել են հետապնդել և վիրավորել Ֆրանսիայի նախագահի թեկնածու տիկին Վալերի Պեկրեսեին՝ Արցախի Հանրապետություն կատարած այցի համար։ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարել է. «Ես տեղեկություն չունեմ, թե ինչով է զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Կարծում եմ, որ այժմ պատրաստվում են հոբելյանական միջոցառումներին։ Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, այս տարի այն կդառնա 30 տարեկան»։ Ապշերոնյան «խանը» նաև պնդում էր, որ խմբի համանախագահներն այլևս չպետք է զբաղվեն ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ «մենք ինքներս ենք դա լուծել»։

Բայց ի պատասխան՝ սկսվել է տարօրինակ և յուրատեսակ մի «գրոհ» թե՛ Ֆրանսիայի, թե՛ Ռուսաստանի կողմից։ Սկզբում Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորները հնագույն արիական Բագուան քաղաքի քրդին հիշեցրել են, որ Արցախի խնդիրը ոչ մի կետով լուծված չէ, և որ այս որոշման մանդատն ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այնուհետև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Ս. Լավրովը, հակիրճ և հաստատակամ արձանագրել է, որ Հայաստանի և «կովկաս-թաթարստանի» միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերը կապված չեն Արցախի կարգավիճակի խնդրի հետ։ Այնուհետև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները նախագահ Էմանուել Մակրոնից պահանջել են ամենախիստ պատժամիջոցները կիրառել Ի. Ալիևի և «կովկաս-թաթարստանի» դեմ՝ ի պատասխան Վալերի Պեկրեսեի հասցեին հնչեցրած սպառնալիքների։ Եվ ահա հունվարի 18-ին ԵԱՀԿ նախագահությունը (հիմա դա Լեհաստանի ԱԳՆ-ն է) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իրենք չեն կարող մեկնաբանել Ի. Ալիևի հրապարակային հայտարարությունները, սակայն հաստատում են իրենց անվերապահ աջակցությունն ու երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (լեհ) Անջեյ Կասպրշիկին:

Այսպիսով, ապշերոնյան «խանը» ստացել է երեք ապտակ՝ 1) Ֆրանսիայից; 2) Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունից; 3) ԵԱՀԿ գործող նախագահությունից։ Ինչի կարող է հանգեցնել այս ամենը. մեր կարծիքով, այժմ պետք չէ երևակայել և հայ հանրությանը պատմել մի քանի շահեկան սցենարներ։ Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Եվ Անդրկովկասի շուրջ իրավիճակն արդեն զարգանում է ոչ ԱՄՆ-ում, Իսրայելում ու Թուրքիայում ստեղծված «սխեմաներով»։ Արդյոք այդ պատճառով չէ՞, որ և՛ Ի. Ալիևը, և՛ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը հերթական անգամ «շտապել են» Ուկրաինա։ Համենայնդեպս, հետևելով Ի. Ալիևի՝ Կիև կատարած այցի մասին Թուրքիայի տարածած հաղորդագրություններին, տպավորություն է ստեղծվում, թե թուրքերն ու կովկասյան թաթարները հիմա հիմնականում մտահոգված են նրանով, որ «Ուկրաինայում պատերազմ չլինի»։

Այսպիսով, հունվարի 18-ին թուրքական պետական ​​«Anadolu» գործակալությունը հայտնել է, որ Էրդողանն իրականությունից հեռու է անվանել «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիայի» սցենարը։ Ալբանիա կատարած այցի ժամանակ իրեն ուղեկցած լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ «նման քայլի գնալու համար Մոսկվան պետք է վերլուծի իրավիճակը աշխարհում և երկրի ներսում»։ Թուրքի խոսքով՝ ինքը մտադիր է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել վերջերս Կիև այցելած Ի. Ալիևի հետ. «Ես կխոսեմ Իլհամ Ալիևի հետ։ Իհարկե, կարևոր է այս հարցերը քննարկել Վլադիմիր Պուտինի հետ։ Որովհետև այս շրջաններն այլևս չեն կարող կրել նոր պատերազմի բեռը։ Դա սխալ կլիներ: Եկել է պատերազմի սցենարը քաղաքական օրակարգից իսպառ վերացնելու ժամանակը»։ Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իբր «ժամանակակից աշխարհում օտար հողերը օկուպացնելու ցանկությունը չի հանգեցնի ցանկալիին»։ «Օրինակ՝ ինչ քայլեր է ձեռնարկել Ռուսաստանը Ուկրաինայում, Ղրիմում։ Պուտինի հետ ամեն զրույցի ժամանակ ես հայտարարում եմ, որ Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացմանը։ Նույն դիրքորոշումը ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացնում Թուրքիայի ԱԳՆ-ը։ Այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է»,- պնդել է թուրքը…

Դե, թուրքական այս «հնարքներին», ինչպես նաև Էրդողանի օգնականի (Իհսան Շեներ) հայտարարություններին՝ կապված Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի վերջին գործողության հետ, ՌԴ ԱԳՆ-ը արձագանքել և արձագանքում է բավականին ցավագին։ Օրինակ, ինչպես հայտարարել է Ս. Լավրովը, ՌԴ ԱԳՆ-ը սպասում է Անկարայից «բացատրությունների»՝ կապված Թուրքիայի հայտարարությունների «ակնարկների» հետ. «Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն է արվել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, ով պարզապես դատապարտել է ՀԱՊԿ հրավիրելու Ղազախստանի գործողությունները։ Այժմ մենք մեր թուրք գործընկերներից հայցել ենք բացատրել, թե դա ինչ է նշանակում»,- մեջբերում է նախարարի խոսքերը ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Նա հավելել է, որ չի նկատել Բաքվի և Անկարայի պաշտոնյաների «նյարդային արձագանքը» ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ։ «Ինչ վերաբերում է Ղրիմին կամ Դոնբասին, ապա ՌԴ ԱԳՆ-ը բազմիցս ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի կողմից Ղրիմի «օկուպացիայի» մասին Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հայտարարությունների ծայրահեղ անորոշության վրա։ 1974 թվականից ի վեր Կիպրոսի Հանրապետության ամբողջ տարածքի ավելի քան մեկ երրորդը գրավելու, սիրիական տարածք ներխուժելու և Դամասկոսի օրինական իշխանությունների կամքին հակառակ «տանը» մնալու հարուստ փորձ ունեցող երկիրը բարոյական իրավունք չունի խոսելու «Ղրիմի բռնակցման» թեմայով»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։

Հավելենք, որ նույն վերաբերմունքը պետք է լինի Անկարայի՝ Արցախի հարցում միջամտելու փորձերի նկատմամբ։ Ով ով, միայն ոչ Թուրքիան, որն այսօր օկուպացնում է Կիպրոսի, Սիրիայի և Իրաքի հազարավոր քառակուսի կիլոմետրեր, պետք է խոսի Արցախի ճակատագրի մասին և մասնակցի Արցախում «հրադադարի ռեժիմի մոնիտորինգին»…

Սերգեյ Շաքարյանց