Բաբկեն Թունյանը՝ գազի գնի շուրջ բանակցությունների ձախողման պատճառների մասին

Բանակցությունների ընթացքում մենք առաջնորդվել ենք 2013 թվականի գազային համաձայնագրով, որը ժամանակին քննադատության էր ենթարկվել նաև խորհրդարանի ներկայիս ընդդիմադիր ուժերից մեկի ղեկավարի կողմից։ Այս մասին հունվարի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Մենք փորձում ենք անել առավելագույնը, բայց դա միայն մեր հնարավորություններից չէ կախված, հատկապես շուկայում մոնոպոլիստի առկայության, ինչպես նաև ամբողջ աշխարհում գազի գների բարձրացման պայմաններում»,- ասաց նա, հավելելով, որ դա երկրում չնչին գնաճի կհանգեցնի: «Մենք հիմա էլ ենք փորձում զսպել այն, ինչպես նաև սոցիալական ծրագրեր ենք իրականացնում»,- եզրափակեց Թունյանը։