Վեդիի ընտրությունները դասագրքային օրինակ են, թե ինչպես է ժողովրդավարության սկզբունքը ոտնահարվում. Վարդևանյան

Վեդիում ընտրությունների օրինակը կարող է լինել դասագրքային օրինակ, թե ինչպես է ժողովրդավարության սկզբունքը, մեղմ ասած, ոտնահարվում: Այս մասին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Վեդիի բնակիչներն ասացին՝ X անձին չեն ուզում տեսնել համայնքի ղեկավար: Այդ X անձը և իր թիմակիցները որոշեցին սաբոտաժի ենթարկել ընտրության արդյունքները, և դրանից հետո գործադիր իշխանությունը այդ նույն X անձին նշանակեց պաշտոնակատար:

Վանաձորի օրինակը կա, երբ ընտրված համայնքի ղեկավարին կալանավորում են, որ չմասնակցի նիստին և այդ ձայնը չհաշվարկվի»,-ասաց նա: