Հայաստանը հրավիրված է Անթալիայի դիվանագիտական ֆորումին․ Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայի համալսարանում դիվանագետների հետ հանդիպմանը խոսել է նաև մարտին կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասին։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին ի թիվս բազմաթիվ երկրների, հրավիրվել են նաև Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսին և Իսրայելին։