Իրանի և Ռուսաստանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների չեզոքացմանն ուղղված ջանքերն օրակարգում են. Ամիր Աբդոլահիան

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ առևտրային համագործակցության զարգացումը, երկարաժամկետ համագործակցության ընդլայնումը և միջազգային պատժամիջոցների չեզոքացմանն ուղղված ջանքերն Իրանի ու Ռուսաստանի օրակարգում են: Գրում է ParsToday-ը:

Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, որը Մոսկվա կատարած այցի ընթացքում ուղեկցում է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին, իր ինստագրամյան էջում գրել է. «Թեհրան-Մոսկվա հարաբերություններում կան տարբեր ռազմավարական հարցեր»:

Աբդոլահիանը նշել է. «Չնայած ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական  միակողմանի պատժամիջոցներին ու դրանց հետևանքով առաջացած սահմանափակումներին, երկու երկրների մասնավոր և պետական ​​հատվածները ցանկություն ունեն համագործակցել ներմուծման և արտահանման ոլորտներում»:

Նա հավելել է. «Երկու երկրների առևտրային համագործակցության զարգացումը, երկարաժամկետ համագործակցության ընդլայնումը, թույլ ենթակառուցվածքների, ֆինանսական ռեսուրսների և ներդրումների հետ կապված խոչընդոտների  վերացումն ու միջազգային պատժամիջոցները չեզոքացնելուն ուղղված ջանքերն օրակարգում են»։