Երեք օրում Ուկրաինա է ժամանել բրիտանական ութերորդ ծանր ռազմական ինքնաթիռը

Լրատվամիջոցների տվյալներով՝ բրիտանական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռը երեք օրում ութերորդ թռիչքն է իրականացրել դեպի Ուկրաինա։ Վայրէջքն իրականացվել է Կիևի մոտ՝ Բորիսպոլ օդանավակայանում։ Գրում է tvzvezda.ru-ն:

Ենթադրվում է, որ բրիտանական ինքնաթիռներով թռիչքներն իրականացվում են Անգլիայի Բրիզ Նորթոն ռազմաօդային բազայից:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր Ուկրաինային հակատանկային զենք մատակարարելու մտադրության մասին։ Մինչ այժմ, ըստ մոտավոր հաշվարկների, Միացյալ Թագավորությունը կարող էր արդեն երկիր բերել ավելի քան 1700 NLAW մարդատար շարժական հակատանկային կառավարվող հրթիռներ։