Օրինաչափություն․ COVID 19-ը շատերի համար համավարակ է, որոշների համար՝ հաջողված բիզնես

COVID 19 համավարակի ընթացքում, աշխարհի տասնյակ հարուստներ կրկնապատկել են իրենց կարողությունները։ Իսկ այդ ընթացքում աշխարհում ավելի քան 160 մլն մարդ համալրեցին աղքատության շարքերը։

Ըստ Oxfam կազմակերպության հաշվետվության, աշխարհի շուրջ երկու տասնյակ հարուստների կարողությունը համավարակի ընթացքում 700 միլիարդ դոլարից հասել է գրեթե 1,5 տրիլիոն դոլարի։ Այսինքն, այս պահին աշխարհի ամենահարուստ մարդիկ 6 անգամ ավելի հարուստ են, քան աշխարհի 3,1 միլիարդ մարդիկ միասին վերցրած։

Ցովոք, Հայաստանում ևս, աղքատության մակարդակն էականորեն աճել է։

COVID 19-ը շատերի համար համավարակ է, որոշների համար՝ հաջողված բիզնես։

Չմոռանանք նաև, որ պատվաստվելը առայժմ միակ լուծումն է։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից