Զբաղվեք Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհով, թե ինչու է այդ ճանապարհն սկսել քանդվել. Ա.Խաչատրյան (տեսանյութ)

Ավելի լավ է` դուք զբաղվեք Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհով, թե ինչու է այդ ճանապարհը արդեն սկսել քանդվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Սյունեցի պատգամավորները կհաստատեն, որ այո, ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել կառուցելուց 2-3 ամիս հետո: Ձեր իշխանության ժամանակ կառուցած ճանապարհը, որը կառուցեցիք, որովհետև ճանապարհը զիջեցիք թուրքին, այդ ճանապարհն սկսել է քանդվել»,-ասաց նա:

Ի պատասխան` ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը նշեց. «Դուք գիտեք, որ այլընտրանքային ճանապարհը պետք է շատ արագ տեմպերով կառուցվեր, տենդեր է հայտարարվել, հաղթել են 4  կազմակերպություններ: Մոտ 6-7 հատվածներում կան խնդիրներ, որովհետև շատ արագ էր կառուցվում: Պատկերացրեք, որ 40 տոննա քաշ ունեցող մեքենաները պետք է անցնեն այդ ճանապարհով: Դա միջպետական ճանապարհ չէ, գյուղական ճանապարհ է և չի համապատասխանում միջպետական ճանապարհների ստանդարտներին: Այդ 4 կազմակերպությունները չեն ստացել շահագործման ակտը, այսինքն կառավարությունը նրանց չի վճարել, իրենք պետք է շտկեին այդ խնդիրները, փետրվարին կլինեն տեսչական ստուգումներ և այդ հարցը կլուծվի»:

Նրա խոսքով, այսօր կառավարությունը նախագիծ է կազմում, ըստ որի գյուղական համայնքներով ճանապարհ չի լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում