ԱՄՆ-ը չի պատրաստվում լրացուցիչ զորքեր ուղարկել Ուկրաինա. Պենտագոն

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում լրացուցիչ զորքեր ուղարկել Ուկրաինա։ Նրա խոսքով, պետության տարածքում շարունակում են մնալ ԱՄՆ Ազգային գվարդիայի զինվորականները, որոնք կատարում են խորհրդականների և ռազմական հրահանգիչների իրենց խնդիրները։ Գրում է tvzvezda.ru-ն:

«Ներկայումս Ուկրաինա լրացուցիչ ռոտացիոն զորքեր ուղարկելու պլաններ չկան, և չկան փոփոխություններ նրանում՝ ինչ է անում Ֆլորիդայի ազգային գվարդիան տեղում»,- Քիրբիի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ լրագրողների համար կայացած հերթական ճեպազրույցից։

Ավելի վաղ Ջոն Քիրբին ասել էր, որ ԱՄՆ վարչակազմը չի դիտարկում Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը նվազեցնելու, ինչպես նաև այս թեմայով իր դիրքորոշման փոփոխության տարբերակը։ Ավելին, Քիրբին ասում է, որ ԱՄՆ-ը չի փոխի իր ուժերի թիվը Լեհաստանում և Բալթյան երկրներում։