Թուրքիայի և Հայաստանի միջև ավիահաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը չորեքշաբթի հայտնել է փետրվարի 2-ից Հայաստանի հետ ավիահաղորդակցություն սկսելու մասին:

«Ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ կսկսվի փետրվարի 2-ից, իսկ Իրաքի հյուսիսի (Էրբիլ) հետ՝ հունվարի 24-ից»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է  գերատեսչության հաղորդագրության մեջ: