Այսօր Հրանտ Դինքի մահվան տարելիցն է

Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցը։

Պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ՝ «Ակոսի» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝ հետևից գլխին արձակված հրազենային երեք կրակոցից, ազգային հողի վրա։

Մտավորական, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

2007 թվականի հունիսին Հրանտ Դինքը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար հետահու արժանացել  ՀՀ նախագահի մրցանակի։ Ըստ Հայաստանի նախագահի՝ առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։