Ինչ են խոսում ադրբեջանցիները Արցախ գնալու մասին

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բնակիչները դժգոհ են, որ տարին ընդամենը մեկ անգամ են իրենց թույլատրելու գնալ Արցախից բռնազավթված տարածքներ՝ այն էլ որոշակի հատուկ ընթացակարգով։

Միջին վիճակագրական ադրբեջանցուն հատկապես զայրացնում է այն հանգամանքը, որ Հայաստանից ազատորեն կարելի է մեկնել Արցախ, սակայն Ադրբեջանից դա նույն կերպ անելն անհնար է, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է Արցախի՝ ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող հատվածներին։

Այս առումով ադրբեջանական բնակչության մեջ քննարկվող դավադրապաշտական ընդհանրացված բացատրությունները տատանվում են «Բաքվի ողջ վերնախավում թաքնված հայեր են, դրա համար հայերին Արցախ գնալ կարելի է, իսկ մեզ՝ ոչ» մեկնաբանությունից մինչև «Իլհամ Ալիևը Արցախի հողերը վերցրել է միայն իր ընտանիքի համար, ուստի ոչ ոքի այնտեղ չեն էլ թողնելու» տեսակետ։

Ի դեպ, առնվազն Շուշիի մասով վերջին տեսակետը կարելի է լիովին լուրջ համարել,,որովհետև, դատելով Բաքվի բռնապետի հռետորաբանությունից և գործելաոճից, բռնազավթված հայկական այս քաղաքը դիտարկվում է որպես բացառապես նրա և ալիևյան կլանի ապագա «արքունական կալվածք»։

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից