Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը․ փաստաբան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Վերջինս այս պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ՝ իր անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում քայքայված առողջական վիճակը կայունացնելու համար»,- հայտնել է պաշտպանը։

Ավելի վաղ Irakanum.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Արմեն Չարչյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը։