Զինծառայողները կատարելագործել են եղանակային տարբեր պայմաններում մարտական խնդիրների կատարման ունակությունները

N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հունվարի 18-ին անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։

ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողները կատարելագործել են եղանակային տարբեր պայմաններում մարտական խնդիրների կատարման ունակություններն ու քողարկման հմտությունները։