Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի
Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի՝ Ռոբերտա Մեցոլան։ Որոշումը կայացվել է հունվարի 18-ին կայացած հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։
Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում քվեարկության առաջին փուլում ընտրությունը կանգ է առել պահպանողական ԵԺԿ խմբակցության թեկնածուի վրա։
Ընտրությունները նշանակվել են Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Դեյվիդ Սասոլիի մահից հետո, որը մահացել է հունվարի 11-ին իմունային համակարգի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով։ Մինչ այդ նա հիվանդանոցում էր մի քանի շաբաթ։