ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը ։

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Մասնավորապես․

11-րդ հոդվածի խախտում՝ Հավաքների և միավորման ազատություն (Հոդված 11-1. Խաղաղ հավաքների ազատություն)
5-րդ հոդվածի խախտում՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք իրավունք (հոդված 5-1՝ օրինական ձերբակալություն կամ կալանավորում)։

Նշենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի ընտրություններից հետո ընդդիմադիր Փաշինյանի ազատազրկմանը, երբ Փաշինյանը աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։