Իրանական ԱԹՍ-ները կարողանում են շրջանցել Իսրայելի ՀՕՊ համակարգը

Սիոնիստական ​​վերլուծական կայքը գրել է, որ Թել Ավիվն ավելի ու ավելի է մտահոգված իրանական անօդաչու թռչող սարքերի հարցով, քանի որ իրանցիները կարողանում են շրջանցել Իսրայելի ՀՕՊ համակարգերը: Գրում է ParsToday-ը:

Սիոնիստական ​​GNS կայքը գրել է, որ Իրանն իր մարտական ԱԹՍ-ների զինանոցի շնորհիվ, ի վիճակի է փոխել Արևմտյան Ասիայի հավասարումները:

Կայքը գրում է. «Տարիների ընթացքում Իրանը մեծ փորձ է ձեռք բերել ԱԹՍ-ների արդյունաբերության ոլորտում: Այս սարքերն ունեն ունեն տեղեկատվության հավաքագրման և մահապարտական հարձակումներ իրականացնելո հնարավորություն»:

​​GNS-ը գրում է. «Իսրայելն ավելի ու ավելի է անհանգստանում Իրանի ԱԹՍ-ներով, քանի որ իրանցիները ստեղծել են հակաօդային պաշտպանության համակարգերը շրջանցելու ուղիներ, և այս պահին պարզ չէ, թե արդյոք Iron Dome համակարգը կարո՞ղ է հայտնաբերել ԱԹՍ-ներ»: