Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի Մոսկվա կատարելիք այցը։ Գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

Կողմերը Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում կարևոր իրադարձություն են անվանել նախագահ Ռաիսիի այցը Մոսկվա։

Իրանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է Իրանից Ռուսաստան պղպեղի ներկրման հարցը հնարավորինս արագ լուծելու անհրաժեշտությունը։

Ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարն Իրանից երկիր պղպեղի ներկրման դադարեցումը տեխնիկական խնդիր է անվանել՝ ասելով, որ հարցը լուծվում է համապատասխան կառույցների միջոցով։