Իրանի «Ղոդս» ուժերի հրամանատարն այցելել է Բաղդադ

Իրանի «Ղոդս» ուժերի (մտնում է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի կազմի մեջ և մասնագիտացված է հետախուզական գործողություններում) հրամանատար Իսմայիլ Ղանին մեկնել է Բաղդադ: Այս մասին տեղեկացնում է Al-Arabiya:

Հատկանշական է, որ Ղանիի այցը Բաղդադ տեղի է ունեցել Իրաքում ընթացող ակտիվ քննարկումների ֆոնին, որի նպատակն է կառավարության ձևավորման համար հասնել փոխզիջման:

Իսկ Al-Arabiya/Al-Hadath-ի աղբյուրներն այսօր ավելի վաղ հայտնել էին, որ հունվարի 15-ի երեկոյան տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են «Ալ-Սադր» շարժման առաջնորդ Մուկթադա Ալ-Սադրը և «Ալ-Ֆաթահ» դաշինքի ղեկավար Հադի ալ-Ամիրին՝ քննարկելու կառավարության ձևավորման հարցը:

Կայքերը տեղեկացրել են, որ Ալ-Սադրը պնդել է ձևավորել «ազգային մեծամասնական» կառավարություն, ինչպես ինքն է նկարագրում, չդիտարկելով որևէ այլ հնարավորություն։ Ըստ նրա՝ կոնսենսուսային կառավարություն ստեղծելու մասին ցանկացած խոսակցություն հավասարազոր է ինքնասպանության։