Օդանավակայանից դատարան

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն երկուշաբթի, հունվարի 17-ին, Լեհաստանից վերադառնալով, Բորիսպոլի օդանավակայանից ուղիղ գնացել է Կիևի Պեչորյան շրջանային դատարան, որտեղ տեղի է ունենալու նիստ նրա հանդեպ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ։ Դատարանի շենքի մոտ նրան դիմավորեցին նրա մի քանի հարյուր կողմնակիցներ, տեղեկացնում է Korrespondent.net-ը։

Հիշեցնենք, որ Պորոշենկոն կասկածվում է պետական դավաճանության մեջ. նա, իբր, խզել է Հարաֆրիկյան Հանրապետությունից ածխի մատակարարման պայմանագրերը և կազմակերպել ածխի մատակարարումն Ուկրաինայի կողմից չվերահսկվող Դոնբասից։ Դատարանը թույլատրեց կալանավորել նրան։ Գլխավոր դատախազի գրասենյակը դատարանում կպահանջի ձերբակալել նախկին նախագահին։ Ավելի ուշ դատախազի միջնորդությամբ Պեչորյան դատարանը կալանք դրեց Պորոշենկոյի ունեցվածքի և ակտիվների վրա։