Արմինե Ադիբեկյանը ստացավ մեղադրյալի կարգավիճակ

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմինե Ադիբեկյանի ճակատագրով հետաքրքրվողների համար. գործով ստացավ մեղադրյալի կարգավիճակ ու պարզվեց, որ գործի մեջ չկա «տուժող», ու պարզ չի՝ ում ա վիրավորել։ Ռուբեն Մելիքյանը միջնորդություն ներկայացրեց, որ տուժող ճանաչեն Նիկոլին։ Նաև խոստացավ, որ սահմանափակ տարածքում միասին գտնվելիս, որևէ վնաս Ադիբեկյանը չի հասցնի առերեսման դեպքում»։