Մոսկովյան բանակցություններին ինչո՞ւ է Թուրքիայի ներկայացուցչի մեքենան եղել դրոշով, Հայաստանինը՝ ոչ (տեսանյութ)

Մեր ԱԺ նիստերը ինձ հիշեցնում են հայտնի ցածրորակ հաղորդումը՝ «Скандалы, интриги, расследования», բայց ես չեմ զլանա հերթով պատասխանել ձեր բոլոր հարցադրումներին, քանի որ ընկել ենք, պիտի քաշենք: Այս մասին ԱԺ-ում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցադրումներին՝ ասաց ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Մասնավորապես անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը՝ Գեղամ Մանուկյանն ասաց․ «Հայաստանի իշխանությունները գաղտագողի մեր ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում»։

Նա նշեց, որ ամբողջ այս գործընթացում թուրքերն են եղել թելադրողը. «Չավուշօղլուն ասել է սա, մերոնք արձագանքում են, Չավուշօղլուն ասում է այն, մերոնք արձագանքում են։ Բայց, կրկնում եմ, մինչև հիմա փաստաթուղթ չկա Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված: Այստեղ ասում են՝ պետության ներկայացուցիչ։ ԱԺ փոխնախագահը ԱԺ բյուջեով Մոսկվա է գործուղվում, որովհետև գործընթացը փնթի է կատարվում, փնթի մինչև վերջ»:

Նա նաև ընդգծեց, որ  պրոտոկոլ չի պահպանվում, Մոսկվայում Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս հանդիպման, Հայաստանը՝ ոչ, հանդիպումից հետո ԱԳ նախարարությունը թնփի հաղորդագրություն է տարածում, անգելերն, ռուսերեն ու հայերեն տեքստերը տարբեր են, ընդդիմադիր գործիչներից մեկի գրառումից հետո է ԱԳ նախարարությունը տեքստն ուղղել։

Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց հարցերին.

«Նախ՝ հատուկ բանագնաց չէ, հատուկ ներկայացուցիչ է, հատուկ ներկայացուցիչը պաշտոն չէ, գործառույթ է, ես հատուկ պաշտոնի չեմ նշանակվել:

Ասում եք՝ ինչո՞ւ է բյուջով մեկնել։ Բա ինչո՞վ մեկնեի, պետք է ծրարով փող ստանայի, գնայի տոմս առնեի, գնայի՞, բա բյուջեի փողերով եմ մեկնել»։

Ռ. Ռուբինյանը նշեց, որ մինչև հատուկ ներկայացուցիչների հանդիպումը իրենք հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հետ և  որքանով տեղյակ է, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը գնացել էր ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ ու Թուրքիայի դրոշով մեքենան, ամենայն հավանականությամբ, Թուրքիայի դեսպանի մեքենան է:

Մանրամասները՝ տեսանյութում