Տարին սկսվեց զոհերով և «խաղաղության դարաշրջան» խոստացած իշխանությունը համր ու լուռ մնաց․ Մարգարիտ Եսայան

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Բարի գալուստ 2022, հարգելի քաղաքացիներ

Բարի գալուստ նիկոլահայաստանի ապագա․․․

Ծափ տվեք, արա․․․Դըմփ-դըմփ-հու․․․․

Տարին սկսվեց զոհերով եւ «խաղաղության դարաշրջան» խոստացած իշխանությունը համր ու լուռ մնաց, ոչ մի խոսք այն մասին թե էս ոնց է լինում, որ այսպես է լինում,

Տարին սկսվեց ՀԱԿՊ-ով եւ Ղազախստանով, փողոցից իշխանությունը զավթածը ՀԱՊԿ-ի զորքով գնաց ղազախ իր նմաններին ճնշելու եւ՝ ճնշեց, բա հո թույլ չէր տալու փողոցից «թափթփուկները» վերցնեն իշխանությունը «եղբայրական» Ղազախստանում։

Տարին սկսվեց «խցանումներով» եւ սա գնահատվեց որպես տնտեսական աճի ցուցիչ

Տարին սկսվեց Լեւոնի հերթական «սիլլոգիզմով», թվաց խոսում է իշխանության դեմ, իրականում խոսեց ընդդեմ բոլորի եւ ի շահ իշխանության, կեղծելով իրականությունը եւ հերթական անգամ փորձելով թափահարել իր «դիրիժորական փայտիկը»

Տարին սկսվեց գների բարձրացումով՝ ջուր, էլեկտրաէներգիա, շուտով՝ գազ․․ի՞նչ պակաս «առաջընթաց» է։

Տարին սկսվեց գռեհիկ կառավարական պոպուլիզմով՝զոհված տղերքի ծնողների համար փոխնակ մայրերի ծառայությունները՝անվճար․․․․Դե, երեխա ա, էլի կունենաք՝ ձրի․․․իզուր վայնասուն մի բարձրացրեք՝ փողը կտանք,ձեններդ կտրեք, ․․Ավելի լկտի լկտիություն չեմ պատկերացնում։

Տարին սկսվեց իլհամի վախերով, էդ մարդը Սերժի ու Ռոբերտի անուններից անգամ սարսռում է եւ, չի թաքցնում, ասուլիսում է հայտարարում, բաց եւ թրքաբարո․․

Տարին սկսվեց ՀՀ իշխանության նկատմամբ Իլհամի ծաղրանքով՝ հրաժարվի Արցախից, թե չէ ամբողջ Հայաստանը կվերցնեմ․․․

Տարին սկսվեց ՀՀ «իշխանության» ղզիկություններով՝ «պապաներ ջան, ինչ ուզեք, էլի կանեմ, մենակ թողեք մի քիչ էլ մնամ»

Տարին սկսվեց դեպի Կանադա «սիրատոչոր» հայացքով՝ «դու սպասիր, ես կգամ» երգի հնչյունների ներքո․․

Տարին սկսվեց Վերին Շորժայի կողմից ադրբեջանցիների հարձակումով, կրկին՝ 18-20 տարեկան զոհեր եւ էդ գյուղի գյուղացու քառակուսի , փնթի ու անթրաշ տգիտությունը՝ <բա պըտի զոհեր էլ լինեն, բա ոնց>։

Տարին սկսվեց ձյունամրրիկներով, հանրապետության տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ․․

Ընդդիմադիր որոշ գործիչներ, ուժեր կանխատեսում են, թե բոլոր փակ ճանապարհները բացվելու են․․․/բացե՞լու են/․․․․

Տարին սկսվեց հույսով․․․

Տարին պետք է ընթանա գործով․․․․․․

Շնորհավոր նոր տարի․․․

Բարի գալուստ հույսի հայրենիք, լույսի հայրենիք․․․

16․01․2022

 

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից։