Արդյո՞ք Թուրքիայի այդ նպատակը փոխվել է․ Տոնոյան

Պատերազմի ժամանակ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց մոտավորապես էսպիսի մի բան, որ Թուրքիան վերադառնում է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար։

Որևէ լրագրող հարց տվե՞լ է հայտարարության հեղինակին կամ գործող իշխանության որևէ ներկայացուցչի, թե արդյո՞ք Թուրքիայի այդ նպատակը փոխվել է։ Եթե չի փոխվել, ապա ի՞նչ ենք խոսում մենք հիմա մեզ ցեղասպանել ցանկացողների հետ։

Կամ եթե չկա նման բան, արդյո՞ք պատրաստվում է սեփական հասարակությունից ու Թուրքիայից ներողություն խնդրել հայտարարության հեղինակը այդ ստի համար։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից։