Կա մեղադրյալ, չկա տուժող

2022 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցավ հերթական խեղկատակ դատական նիստը՝ 137/1 հոդվածով։ Մեղադրյալ՝ Սոնա Աղեկյան, տուժող՝ չկա։ Դատական նիստին ներկա էին մեղադրող կողմը՝ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վանանդ Ասատրյանը և մեղադրյալ Սոնա Աղեկյանը, որը միջնորդություն ներկայացրեց որպես տուժող Նիկոլ Վովայի Փաշինյանին ներգրավելու մասին և հաջորդ դատական նիստին տուժողի ներկայությունն ապահովելու, հակառակ պարագայում գործի քննությունն անիմաստ է դառնում։ Որպես օրինակ Սոնա Աղեկյանը հնչեցրեց, թե՝ կա մարդասպանը, բայց չկա սպանվածը, կա դանակահարողը՝ գոյություն չունի դանակահարվածը։ Դատախազը չառարկեց։ Դատավոր Ն. Բաղդասարյանը փաստեց, որ մեղադրյալի առնչությամբ նույն մեղադրանքով ևս մեկ գործ էլ քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում, ուստի դատավարական կարգը պահանջում է, որպեսզի 2 նույնաբնույթ գործերի քննությունը հանձնվի առաջինը գործը վարույթ ընդունած դատավորի քննությանը։ Դատավարության կողմերը չառարկեցին, և խնդրի քննությունը հանձնվեց դատարանի նախագահի քննարկմանը։ Այս վարույթով մեղադրանքի հիմք է հանդիսացել Սոնա Աղեկյան օգտատիրոջ կողմից ֆեյսբուքյան տիրույթում հրապարակված ձոնը կապիտուլյանտին, որի հեղինակը մեղադրյալը չէ։