Ուկրաինան հույս ունի Մադրիդի գագաթնաժողովում իմանալ ՆԱՏՕ-ին իր անդամակցության ժամկետները
Ուկրաինան հուսով է, որ 2022 թվականին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կհայտնեն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության կոնկրետ ժամկետները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Կարծում եմ, որ ժամանակն է ունենալ շատ ազնիվ, շատ լիարժեք, շատ թափանցիկ զրույց Ուկրաինայի հետ ՆԱՏՕ – ում մեր հեռանկարի մասին», – ասել է Երմակը:
Նա կարծում է, որ պատերազմի ժամանակ, ՆԱՏՕ-ի մասին զրույցի ողջ պատմության ընթացքում Ուկրաինան ցուցադրեց իր սկզբունքներով, դիրքորոշումներով, որ բացարձակապես պատրաստ է, կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինել:
«Դա նշանակում է, որ այս տարի մադրիդյան գագաթնաժողովում հույս ունենք տեսնել և լսել բացարձակապես կոնկրետ ժամկետներ, այդ մասին բացարձակապես կոնկրետ տեղեկատվություն», – ասել է նա:
Երմակն ընդգծել է, որ այժմ դա իր երկրի կյանքի ու մահվան հարցերն են:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Մադրիդում տեղի կունենա 2022 թվականի հունիսի 29-30-ը: