ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել

Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և նրա թուրք գործընկեր Սերդար Քըլըչը ուրբաթ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված ձևով՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կողմերը դրսևորել են իրենց պատրաստակամությունը երկխոսության մեջ մտնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց ոգով և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» հեշտից շարժվելով դեպի բարդը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր հատման կետերի որոնումները, որոնք կաշխատեն ի շահ երկու երկրների ժողովուրդների՝ ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», – ասված է գերատեսչության հայտարարությունում։