Դատավոր Վազգեն Ռշտունու շահերը կներկայացնի Սիրանուշ Սահակյանը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ արդարադատության նախարարի հարուցած կարգապահական վարույթով Բարձրագույն դատական խորհրդում նրա շահերը կներկայացնի «Իրավական ուղու» համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

ՀԿ-ից հայտնում են, որ Խորհրդին ներկայացվել է միջնորդություն հունվարի 17-ին նշանակված նիստը մեկ շաբաթով հետաձգելու մասին՝ այն հիմքով, որ դատավորի ներկայացուցիչը կարճաժամկետ բացակայելու է Հայաստանից։

Կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրեական գործերը վերամակագրման հանձնելուն։