Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը հաջող կանցնի․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը հաջող կանցնի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում։ Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը։ Հուսով եմ, որ դա հաջող կլինի», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։

Այսօր Մոսկվայում տեղի է ունենում հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։