ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում․ ԵԽ ֆրանսիացի պատգամավորը «տեղն է դրել» Ադրբեջանի դեսպանին

Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուիզոն կտրուկ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի թվիթին, որը հրապարակել էր նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբին «թույլ չի տա» զբաղվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

«Պարոն դեսպան, դիվանագիտությունն առաջին հերթին կայանում է այն երկրի նկատմամբ հարգանքի մեջ, որտեղ պատիվ ունես ծառայել: Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, և դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք դրանից։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում: Երեկ 3 հայ է մահացել»,- գրել է նա։