Արտակարգ դեպք Լոռիում. հսկայական քարաբեկորները թափվել են ճանապարհով երթևեկող Opel-ի վրա. կա վիրավոր

Լոռու մարզում հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գևորգ Ռամազյանը Opel  Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ընթանալիս է եղել, երբ հսկայական քարաբեկորները քարաթափման հետևանքով ընկել են ավտոմեքենայի վրա:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, քարաթափման հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Պավլիկ Մանուկյանը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: