Առևանգված հովիվը փոխանցվել է ռուս խաղաղապահներին
Ադրբեջանցիների կողմից առևանգված 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանը հանձնվել է ռուսական կողմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Ամենայն հավանականությամբ նա մեկ ժամից կլինի արդեն մեզ մոտ»,- նշեց Ղուլունցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզի Տեղ համայնքից ոչխարներին արածեցնելու ժամանակ առեւանգել են հովիվին և իր մոտ 500 ոչխարներին։