ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները քննարկել են սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմները

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստին քննարկել են Ղազախստանում խաղաղապահ օպերացիայի արդյունքները և առաջացող սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմների կատարելագործումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են խաղաղապահ օպերացիայի արդյունքները Ղազախստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ առաջացող սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմների կատարելագործման հարցեր»։

Նիստի արդյունքում ստորագրվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը՝ Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական զորակազմի վերադարձը մշտական ​​տեղակայման կետեր կազմակերպելու մասին։