ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստը կանցկացվի Ալմաթիում

ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) հանդիսավոր նիստը կանցկացվի Ալմաթիում, ինչպես և պլանավորվել էր՝ ընթացիկ տարվա մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Դա հաստատել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը: Ես նույնպես նիստը հետաձգելու պատճառներ չեմ տեսնում»,-ասել է նա լրագրողներին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: