Սա ԹՇՆԱՄԻ պետության ղեկավարի հայտարարություն է, որը շատ հստակ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, թե ո՞ւմ և ի՞նչ է ասում

Բոլոր թրքասեր և ադրբեջանամետ հայերին իր հերթական «դրական ազդակն է» ուղարկում իրենց կողմից սիրված և հարգված «կիրթ» բռնապետ Ալիև Իլհամը։

«Խաղաղության դարաշրջանի» շրջանակներում նա ձեզ ուղարկում է Բաքվից ջերմ «պաչիկներ» և փոխանցում է բառացի հետևյալը՝

եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը կունենա տարածքային հավակնություններ՝ Երևանի, Զանգեզուրի և Սևանի հանդեպ։

Պետք է ընդգծել, որ սա խելագար շիզոֆրենիկի հայտարարություն չի, սա ԹՇՆԱՄԻ պետության ղեկավարի հայտարարություն է, որը շատ հստակ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է, թե ո՞ւմ և ի՞նչ է ասում։

Եթե ավելի պարզ խոսենք և «թարգմանենք» Ալիևի խոսքերը, ապա նա ասում է, որ հայերը պետք է համաձայնվեն Արցախի ոչնչացման հետ, հակառակ դեպքում նա կսկսի պատերազմ, որպեսզի գրավի Հայաստանի ամբողջ տարածքը։

Շտապեմ հիասթափեցնել բոլոր այն «հայերին», ովքեր կարող է հույս ունենան, որ նետելով թուրքի երախը՝ Արցախը և արցախահայությունը կարող են դավաճանության գնով վաստակել բաղձալի «խաղաղությունը», կլինի ուղիղ հակառակը, այսինքն համաձայնվելով Իլհամի պայմանների հետ, մենք կստատանք ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ պատերազմ Հայաստանի ամբողջ տարածքում։

Այս պրիմիտիվ իրողությունը հասկանալու համար բավական է ուղղակի գոնե հպանցիկ ուսումնասիրել Ադրբեջանի ՊԵՏԱԿԱՆ գաղափարախոսությունը, ըստ որի Հայաստանի ողջ տարածքը պետք է անցնի Ադրբեջանի տիրապետության տակ, կրկնեմ դա ադրբեջանցիների պետական գաղափարախոսությունն է, որը բնավ կապ չունի այն հանգամանքի հետ, կդավաճանեն «խաղաղասերները» վերջնականապես Արցախին, թե՛ ոչ։

Եթե ինչ որ մեկը հանկարծ նույնիսկ փորձի պնդել որ վերջնականապես (այսինքն «թղթով») հանձնելով Արցախը թուրք֊ադրբեջանական տանդեմին, Հայաստանը կստանա «խաղաղություն», ուրեմն վստահ եղեք որ ձեր առջև թուրք-թշնամի է կամ գործակալ։

Սա լրիվ լուրջ։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից