Փաստաբանը կուսումնասիրի Փաշինյանի ելույթի ամբողջական տարբերակը. դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստը հետաձգվեց։

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդեց Փաշինյանի՝ նախորդ տարվա մարտի 1-ին՝ Հանրապետության հրապարակում, արված հայտարարության ամբողջական տարբերակն ուսումնասիրելու նպատակով դատական նիստը հետաձգել, դատարանն էլ բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 11։00-ին։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։