ՌԴ-ին և ՆԱՏՕ-ին չի հաջողվել մոտեցնել դիրքորոշումները դաշինքի ընդլայնման հարցում

Դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում դիրքորոշումների մոտեցման չի հաջողվել հասնել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև Բրյուսելի բանակցությունների ընթացքում, սակայն տեղի է ունեցել ուղղակի և անկեղծ «մտերմիկ» խոսակցություն՝ երկար ժամանակ երկխոսության բացակայությունից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հունվարի 12-ին Բրյուսելում տեղի է ունեցել 2019 թվականից ի վեր առաջին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների թեման: Ռուսաստանը ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստում ներկայացրել է ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: