Flyone Armenia-ն թուրքական իշխանություններից Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել

Հայկական Flyone Armenia ավիաընկերությունը թուրքական իշխանություններից Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Flyone Armenia ավիաընկերությունը թուրքական ավիացիոն իշխանություններից Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել։ Առաջին թռիչքը նախատեսել ենք փետրվարի 2-ին»,- ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն են ստացել։