Արարատի մարզպետը կազատվի պաշտոնից. մարզպետ կնշանակվի նրա որդին

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը  կազատվի պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում:

Չզեկուցվող հարցերի շարքում  է նաև նոր մարզպետի նշանակումը: Արարատի նոր մարզպետ կնշանակվի նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թևոնյանը:

Հիշեցնենք, որ Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:

Ռազմիկ Թևոնյանն էլ մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետև 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հրաժարական   էր տվել, ու օրեր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը: