Եվրամիությունը վերահաստատում է ուժերի հեռացման անհրաժեշտությունը

Եվրամիությունը կոչ է անում հեռացնել ուժերը միմյանցից հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին փոխհրաձգությունը, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, վերահաստատում է ուժերի հեռացման և վստահության ստեղծման միջոցառումների անհրաժեշտությունը: ԵՄ-ն աշխատում է երկու կողմի հետ՝ հակամարտության համապարփակ լուծում գտնելու համար»,- իր թվիթերյան էջում գրել է Ստանոն:

Հիշեցնենք, որ նման կոչով ավելի վաղ հանդես էր եկել Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ հորդորելով կողմերին գործարկել ՊՆ-ների միջև ստեղծված ուղիղ կապը: