Երևանի քաղաքապետի դեմ կազմակերպված արշավն ընդամենը շոու է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Այլընտրանքային քաղաքապետարան նախաձեռնության համահիմնադիր Սոնա Աղեկյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք երեկ ՀՀ սահմանին ադրբեջանական հերթական ագրեսիայից, որի հետևանքով երեք հայ զինծառայող է զոհվել, երկուսը վիրավորվել են։ Չնայած թշնամու շարունակական ագրեսիային, ՀՀ վարչապետի աթոռը զավթածը որևէ կերպ չի շտապում դիմել ՀԱՊԿ կառույցին։ Ի՞նչն է խանգարում Փաշինյանին գրավոր դիմում ներկայացնել այդ կառույցին, այն դեպքում, երբ Ղազախստանի համար հենց Հայաստանը նախաձեռնեց այդպիսի գործընթաց։

Սոնա Աղեկյանն անդրադարձավ նաև ՏԻՄ ընտրություններին, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ ՔՊ-ի արշավին՝ այն անվանելով շոու, որի նպատակն է Փաշինյանի համար գրպանային ընդդիմություն ստեղծել։

Խոսեցինք նաև ընդդիմության կեցվածքից, որն այսօր կարևոր առաքելություն ունի, սակայն ողջ ներուժով չի հակադարձում իշխանության հակապետական, հակահայկական քայլերին։

Մանրամասները՝ տեսանյութում