Բրյուսելում տեղի կունենանա վերջին երկու տարվա ընթացքում առաջին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստ

Չորեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, Բրյուսելում տեղի կունենա վերջին երկու տարվա ընթացքում առաջին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ։ Կարևորագույն բանակցությունները փաստացի կվերականգնեն Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսատլանտյան դաշինքի խզված հարաբերությունները։ Գրում է tvzvezda.ru-ն:

Ռուսական պատվիրակությունը կգլխավորեն փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, որը նախկինում հինգ տարի աշխատել է որպես ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ, և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Դաշինքը կներկայացնեն ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների մշտական ​​ներկայացուցիչներ, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։

Շերմանը գլխավորել է ամերիկյան պատվիրակությունը հունվարի 10-ի Ժնևի հանդիպմանը։ Բրյուսելի բանակցությունները այնտեղ սկսված երկխոսության շարունակությունն են։ Գլխավոր թեման Եվրոպայում անվտանգության ապահովումն է։ Մոսկվան հստակ ուրվագծել է իր դիրքորոշումը՝ դաշինքը պետք է հրաժարվի դեպի արևելք ընդլայնումից, վերադառնա դաշինքի կազմին, ինչպես 1997 թվականին էր, չընդունի Վրաստանին ու Ուկրաինային ՆԱՏՕ-ում և այնտեղ չտեղակայի իր ռազմական համակարգերը։ Մինչ այժմ ՆԱՏՕ-ն մերժել է այդ առաջարկների մեծ մասը։ Բայց նրանք պատրաստ են այնտեղ քննարկել սպառազինությունների վերահսկողությունը։