Պուտինն ու Փաշինյանը կրկին խոսել են հեռախոսով

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են հանրապետությունում իրադրության կարգավորմանը»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։