Իրանը հարևանների միջև երկխոսություններում միշտ լավ կողմ է եղել․ Ամիր Աբդոլահիան

Երեքշաբթի օրը, Դոհայում Էմիրի և Կատարի արտգործնախարարի հետ հանդիպման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ասել է, որ չպետք է մտածել խնդիրներն ու ճգնաժամերը ուժի, ռազմական ճանապարհով և հեգեմոնիայի միջոցով լուծելու մասին։ Գրում է ParsToday-ը:

Նա նշել է. «Իրանը մշտապես առանցքային և կառուցողական դերակատարություն է ունեցել տարածաշրջանային հարցերում և տարածաշրջանային զարգացումներում, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում և հարևանների միջև երկխոսություններում լավ կողմ է եղել:

Աբդոլահիանը հավելել է. «Իրանը տարածաշրջանային բարեկամներին տեղյակ է պահում Վիեննայի վերջին  բանակցությունների ընթացքի մասին, քանի որ, որպես հարևաններ, նրանք իրավունք ունեն տեղեկացված լինել Իրան- «4 + 1» բանակցությունների մասին։

Նրա խոսքով՝ «Իրանն իր միջուկային խաղաղ ձեռքբերումներով կարող է կիսվել բոլոր հարևան և իսլամական երկրների հետ»։