Միացյալ Նահանգները հիմա ավելի գազազած է, ռուս-ամերիկյան առճակատումն ավելի է սրվելու (տեսանյութ)

Եթե Ղազախստանում պետական հեղաշրջումը ստացվեր, իշխանությունը զավթեին իսլամ արմատականները, նրանք իրենց թիրախ էին դարձնելու ոչ միայն հայերին, այլև Ղազախստանի և միջինասիական հանրապետությունների քրիստոնյա բնակչությանը:

«Ինչու ոչ, Ադրբեջանը կարող էր որոշակի օժանդակություն ցույց տալ այդ իշխանությանը, խնդրելով ընդամենը մեկ բան, որ հայ բնակչության նկատմամբ առավել խիստ լինեն»,- LIVEnews.am-ի տաղավարում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը:

Վերլուծաբանի կարծիքով, Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, նույնպես մասնակցություն է ունեցել Ղազախստանում կատարվածին (ահաբեկչական խմբավորումները Ղազախստան են մտել նաև Թուրքիայով և Ադրբեջանով), այսինքն` մասնակցություն է ունեցել մի գործողության, որն ուղղակիորեն Ռուսաստանի ազգային, պետական շահերի դեմ է ուղղված եղել:

Ավելին. ըստ էության, կանխվել է Թուրքիայի պանթուրքական և պանիսլամական ծրագրի իրագործումը: Այնուհանդերձ, միջազգային իրադրությունը մնում է խիստ անկայուն ու վտանգավոր, աշխարհը, հանձին ԱՄՆ- Ռուսաստան, ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման, կանգնած է Կարիբյան ճգնաժամի նման մի նոր ճգնաժամի առջև կամ արդեն իսկ այդ ճգնաժամում է: Ինչ հակաքայլերի կարող է դիմել Ռուսաստանը:

Հայկ Նահապետյանի հետ մեր զրույցն այս և աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրավիճակի հետ կապված այլ հարցերի շուրջ է:

 

Մանրամասները` տեսանյութում