Թուրքիան Իդլիբում ռազմական hերթական դիտակետն է հիմնել

Հունվարի 9-ին Թուրքիայի ԶՈՒ-ն ավարտին է հասցրել Սիրիայի հյուսիսում ռազմական նոր դիտակետի հիմնումը: Այն տեղակայված է Իդիբ քաղաքի արևելյան հատվածում՝ Աֆս քաղաքում: Ռազմական նոր դիտակետում տեղակայված են 4 զրահափոխադրիչներ և 35 զինծառայողներ:

Սիրիայի մարդու իրավունքների դիտարանի պնդմամբ՝ ռազմական նոր դիտակետի կարևորությունը կայանում է նրանում, որ այն գտնվում է Դամասկոս-Հալեպ միջազգային «M5» ավտոմայրուղու մոտակայքում: Դիտարանը նաև նշել է, որ այս քայլով թուրքական զինված ուժերը հնարավորություն կունենան հետևել Սիրիայի վարչակարգի ԶՈՒ-ի տեղաշարժերին միջազգային այս մայրուղում:

Հատկանշական է, որ ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև 2020 թվականի մարտին Իդլիբում զինադադարի հաստատման մասին համաձայնագրի՝ Իդլիբը   համարվել է «ապառազմականացման գոտի»: Համաձայնագրի կետերի շարքում անհրաժեշտ է նշել  «M4» ճանապարհի հյուսիսային և հարավային հատվածներում 6 կմ-անոց  անվտանգության միջանցքի հիմնումը:  Այն  ներառում է ռազմավարական կարևոր առանցքներ, որոնք հատում են Իդլիբ նահանգը: 2020 թվականի մարտի 15-ից ի վեր ռուս-թուրքական ուժերը համատեղ պարեկային ծառայություն են իրականացնում «M4» ճանապարհին:

Նշենք, որ, չնայած Իդլիբի՝ ապառազմականացված գոտի լինելուն, Թուրքիան մի քանի տասնյակ ռազմական դիտակետեր է հիմնել: