Հնարավորություն միշտ կա. ՌԴ փոխարտգործնախարարը գնահատել է Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարները

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ անվտանգության հարցերի շուրջ Ժնևում ԱՄՆ-ի հետ կայանալիք բանակցություններում միշտ կա պայմանավորվածությունների հասնելու հնարավորություն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ փոխարտգործնախարարն ասել էր, որ ռուսական կողմը Ժնևի բանակցություններում զիջումների չի գնա անվտանգության ռազմավարական հարցերում և չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշմանը։ Գրում է tvzvezda.ru-ն:

«Հնարավորություններ միշտ կան»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ ամերիկյան կողմը լավատես չէ Ռուսաստանի հետ անվտանգության բանակցությունների հարցում։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը կգնահատի «Կրեմլի գործողությունները, ոչ թե հրապարակային մեկնաբանությունները»։